Վրաստանի բնակչության 50 տոկոսը մնացել է առանց էլեկտրաէներգիայի
Վրաստանի բնակչության 50 տոկոսն առանց էլեկտրաէներգիայի է մնացել ցանցում լարումը նվազելու հետևանքով։ Պատճառը Ինգուրիի հիդրոէլեկտրակայանի հարկադիր անջատումներն են: Այս մասին տեղեկացնում է «Грузия Online»-ը։
Հոսանքազրկված է Թբիլիսիի ավելի քան 60 տոկոսը: Էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում դադարեցված է նաև քաղաքի ջրամատակարարումը: Նշվում է, որ Ինգուրիի հիդրոէլեկտրակայանից հիմնականում սնվում են Արևմտյան Վրաստանն ու Թբիլիսին: