Լրահոս

21.07.2012 10:02


«Բեթմեն»–ի սիրահար մոլագարի իրականացրած կոտորածի հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի

«Բեթմեն»–ի սիրահար մոլագարի իրականացրած կոտորածի հետևանքով վիրավորների թիվը հասել է 70-ի

Ըստ վերջին տվյալների` ամերիկյան Կոլորադո նահանգի Դենվերի մոտ գտնվող Ավրորա քաղաքի կինոթատրոնի հրաձգությունից վիրավորվածների թիվը հասել է 70-ի: Ընդ որում՝ նրանցից 11-ի վիճակը շատ ծանր է։ Ողբերգության հետևանքով արդեն 12 մարդ զոհվել է: Այս մասին գրում է «Սի–Էն–Էն»–ը։

Ձերբակալված 24-ամյա հանցագործը հարձակմանը երկու ամիս է նախապատրաստվել: Նա գնել էր զենք և հանգամանալից ծրագրեր կազմել: Ջեյմս Հոլմսը հասցրել էր  ձեռք բերել 4 միավոր զենք և 6 հազ. փամփուշտ: Նրա հագին  զրահապատ բաճկոնակ և հակագազ է եղել:

Հիշեցնենք, որ դաժան միջադեպը տեղի է ունեցել կինոթատրոնում  «Խավարի ասպետը. լեգենդի վերածնունդը» ֆիլմի նորամուտի ժամանակ։ Ջեյմսն Հոլմսը մտել է դահլիճ, երբ ֆիլմն արդեն սկսված է եղել, ու սկսել է կրակել բոլորի վրա: Ֆիլմի և իրականության հնչյունները միահյուսվել են, այդ պատճառով էլ մարդիկ միանգամից չէին հասկացել, թե ինչ է կատարվում: Երբ հանդիսատեսները վազել են ելքի մոտ, հրմշտոց է սկսվել։ Տղամարդը ծխաբեր պայթուցիկ է նետել, այնուհետև շարունակել կրակը հանդիսատեսների վրա, ովքեր խուճապահար վազել են դեպի ելքը:

Հոլմսն իրեն երևակայել է  պատմության ամենագլխավոր չարագործներից մեկը` «Ջոքերը»: Նա նույնիսկ մազերն է ներկել:

Այս խորագրի վերջին նյութերը