Լրահոս

20.07.2012 15:09


Դամասկոսի ահաբեկչությունից ստացած վերքերից վախճանվել է նաև Սիրիայի հետախուզության պետը

Դամասկոսի ահաբեկչությունից ստացած վերքերից վախճանվել է նաև Սիրիայի հետախուզության պետը

Սիրիայի հետախուզական ծառայությունների ղեկավար Հիշամ Բահթիյարը վախճանվել է հուլիսի 18-ին ահաբեկչության ժամանակ ստացած վերքերից: Այս մասին հաղորդում է լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքը:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ի առավոտյան Դամասկոսի Ազգային անվտանգության շենքում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել ու վիրավորվել են երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Զոհերի թվում են երկրի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիհան և նրա տեղակալը՝ նախագահ Բաշար Ալ-Ասադի փեսա Ասեֆ Շաուկատը, պաշտպանության նախկին նախարար Հասան Ալ-Թուրքմանին։ Հաղորդվում էր, որ զոհվել է նաև ներքին գործերի նախարար Մուհամմադ Ալ-Շաարը, սակայն այս տեղեկատվությունը որոշ լրատվամիջոցներ հերքել են՝ պնդելով, թե Շաարը կենդանի է, թեև նրա վիճակը շատ ծանր է:

Այս խորագրի վերջին նյութերը