Լրահոս

20.07.2012 13:44


Սիրիահայերը ծանրագույն խուճապի մատնված չեն, բայց...

Սիրիահայերը ծանրագույն խուճապի մատնված չեն, բայց...

Սիրիահայերը ծանրագույն խուճապի մատնված չեն, սիրիահայ համայնքն ամենակազմակերպվածն է Սփյուռքում, բայց շարունակվող բախումները իրենցից լուրջ սպառնալիք են ներկայացնում: Այս մասին այսօրվա ասուլիսին հայտարարել է սիրիահայ գրող Տիգրան Գաբոյանը, ով թեև արդեն երեք ամիս է՝ Հայաստանում է, բայց կապ է պահում Սիրիայում բնակվող իր ծանոթների ու բարեկամների հետ։  

Գաբոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը ինչ-որ քայլեր անում է սիրիահայերին օգնելու համար, սակայն շատ քիչ, ինչի պատճառով նրանք հանդիպում են խնդիրների` կապված և՛ օթևանի (նրանք հիմնականում վարձով են բնակվում Հայաստանում), և՛ աշխատանքի հետ:

Բանախոսը լրագրողներին հայտնել է, որ սիրիահայերը նամակով դիմել են «Արմավիա» ընկերությանը` խնդրելով իջեցնել տոմսերի գները, վերացնել այցագրային կարգը, ինչպես նաև ավելացնել չվերթների քանակը: Սակայն արդեն մեկ շաբաթ է, ինչ որևէ պատասխան չկա։

Սիրիահայ գրողը նշել է, որ մինչև այս պա՝հը Սիրիայում մահացել է 6 հայ (Սիրիայի քաղաքացի), որոնցից երեքը զինծառայող են եղել, երեքը սովորական քաղաքացիներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը