Լրահոս

20.07.2012 12:21


Իսրայելը դադարեցրել է իր բոլոր թռիչքները դեպի մի շարք երկրներ, այդ թվում՝ նաև Թուրքիա

Իսրայելը դադարեցրել է իր բոլոր թռիչքները դեպի մի շարք երկրներ, այդ թվում՝ նաև Թուրքիա

Բուրգասում (Բուլղարիա) իսրայելցիների նկատմամբ իրականացված ահաբեկչությունից հետո Իսրայելը դադարեցրել է դեպի մի շարք երկրներ իր բոլոր թռիչքները: Այս մասին գրում է «The Jewish Week»–ը։

Ըստ թերթի՝ խոսքը Ադրբեջանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Հունաստանի, ՀԱՀ-ի ու Թաիլանդի մասին է: Անգամ նշվում է, որ դադարեցվել են Բուլղարիայից դեպի  Իսրայել թռիչքները:

Միաժամանակ, ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Իսրայելի կառավարության որոշումը Ադրբեջանին չի վերաբերում։ Այդ տեղեկատվությունը նրանք ճշտել են Բաքվում Իսրայելի դեսպանությունից։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ու պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը Բուրգասի ահաբեկչության կազմակերպման համար մեղադրել են Իրանին, սակայն իրանական կողմը տարբեր մակարդակներով հերքել է այդ մեղադրանքը:

Այս խորագրի վերջին նյութերը