Լրահոս

20.07.2012 10:02


Պաղեստինի խորհրդարանի խոսնակն իսրայելական բանտից ազատ է արձակվել

Պաղեստինի խորհրդարանի խոսնակն իսրայելական բանտից ազատ է արձակվել

Իսրայելի իշխանություններն ազատ են արձակել Պաղեստինի ինքնավարության օրենսդիր մարմնի  ղեկավար, «Համաս» շարժման անդամ Ազիզ Դվեյքին: Այս մասին հաղորդում է «Մաան» գործակալությունը:

Դվեյքը պաղեստինյան կողմին է հանձնվել Բեյթ-Սիրա անցակետում: Նրա հետ միասին ազատ է արձակվել նաև «Համաս»-ի մեկ այլ  բարձրաստիճան անդամ` Ջաֆար Իզ-ադ-Դինը:

Նշենք, որ 2006թ. փետրվարից Դվեյքը զբաղեցնում է պաղեստինյան խորհրդարանի ղեկավարի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Ազիզ Դվեյքը ձերբակալվել էր հունվարի 19-ին` Երուսաղեմի և Ռամալայի միջև գտնվող Ջաբայի անցակետում՝ ահաբեկչական գործունեությանը մասնակից լինելու կասկածանքով: Իսրայելի իշխանությունները նրան 6 ամիս կալանքի տակ են պահել` առանց որևէ պաշտոնական մեղադրանք առաջադրելու: Ընդ որում, այս բանտարկությունը Դվեյքի համար առաջինը չէ: 2006թ. նա «Համաս»-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ձերբակալվել էր` ի պատասխան իսրայելցի զինվոր Գիլադ Շալիթի առևանգման: Այդ ժամանակ Դվեյքը իսրայելական բանտում 3 տարի է անցկացրել։

Այս խորագրի վերջին նյութերը