Այսօր ժամը 18։00-ին ՄԱԿ–ում կլուծվի Սիրիայում դիտորդական առաքելության երկարաձգման հարցը
ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ այսօր ՄԱԿ-ի ԱԽ-ում կայանալիք քվեարկության ժամանակ ՌԴ-ն կողմ է քվեարկելու Սիրիայում գտնվող դիտորդների առաքելությունը 45 օրով երկարաձգելու կետ ունեցող նախագծին, որը հինգշաբթի առավոտյան ներկայացրել են Պակիստանի ներկայացուցիչները:
Չուրկինի խոսքերով` Իսլամաբադն առաջարկում է դիտորդների մանդատները երկարաձգել առանց որևէ նախապայմանի, ինչը, ըստ նրա, «տվյալ պահին լավագույն որոշումն է»:
–30 կամ 45 օր հետո մենք կգնահատենք իրավիճակը` հաշվի առնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը,–նշել է Չուրկինը։
Նշենք, որ Սիրիայում դիտորդների մանդատների ժամկետը լրանում է հուլիսի 21-ին։ Դիտորդների ժամկետի հարցը կլուծվի այսօր` Մոսկվայի ժամանակով ժամը 18։00-ին:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ԱԽ-ում Ռուսաստանը շրջանառության մեջ էր դրել ևս մեկ նախագիծ, ըստ որի` նախատեսվում էր դիտորդների մանդատների ժամկետը երկարաձգել, սակայն այդ նախագիծն այդպես էլ քվեարկության չդրվեց։