Լրահոս

19.07.2012 17:26


Այսօր բորսայում կրկին գործարք չի կայացել

Այսօր բորսայում կրկին գործարք չի կայացել

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր, ինչպես և երեկ, կրկին արտարժույթի առուվաճառքի գործարքներ չեն կայացել: Այնուամենայնիվ, ամերիկյան դոլարի փոխարժեքը բարձրանալու միտում ունի: Բորսայում դոլարը պահանջարկ է վայելել 412,25 դրամով, սակայն այդ փոխարժեքով առաջարկ չի եղել:

Կանխիկ արտարժույթի շուկայում, ընդհանուր առմամբ, կայունացման նշաններ կան: Դոլարը փոխանակման կետերի կողմից գնվում է առավելագույնը 411,5 դրամով, իսկ վաճառվում է մեծամասամբ 413,5–414  դրամով:

Այս խորագրի վերջին նյութերը