Լրահոս

19.07.2012 13:55


Սպորտի նախարար. «Ծառուկյանը խոսքի տերն է. 1 մլն դոլար օլիմպիական չեմպիոնին»

Սպորտի նախարար. «Ծառուկյանը խոսքի տերն է. 1 մլն դոլար օլիմպիական չեմպիոնին»

ՀՀ սպորտի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը այսօրվա ասուլիսին լրագրողներին տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայացնող այն մարզիկը, ով Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն կհռչակվի, կստանա 20 մլն դրամ, արծաթե մեդալակիրը`  15 մլն, իսկ  բրոնզե մեդալակիրը`  10 մլն դրամ պարգևավճար:

Իր հերթին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կառավարության հատկացրած գումարից կրկնակի ավելի  կտրամադրի օլիմպիական չեմպիոններին. ոսկե մեդալակրին` 40 մլն  դրամ, արծաթե մեդալակրին` 30 մլն և բրոնզե մեդալակրին`  20 մլն դրամ պարգևավճար: Նախարարը տեղեկացրել է նաև, որ մարզիչները կստանան շված գումարի 50 տոկոսի չափով: Մարզիկի բժիշկն ու հոգեբանը նույնպես կպարգևատրվեն։

«Ինչ վերաբերում է Պեկինի օլիմպիական խաղերից առաջ Գագիկ Ծառուկյանի խոստացած մեկ միլիոն դոլար պարգևավճարը ոսկե մեդալ բերող մարզիկին, ապա պարոն  Ծառուկյանը իր խոսքի տերն է»,–ասել է Հրաչյա Ռոստոմյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին մեկնարկող Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի 25 մարզիկ:

Այս խորագրի վերջին նյութերը