Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հերթական անգամ հայտնվել է ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Երեկ Մոսկվայում հանդիպել են Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Լրագրողները նկատել են, ինչպես է Պուտինը ձեռքի շարժումով Դավութօլղուին հրավիրել իր մոտ: Տեսանյութը հենց այդպես էլ վերնագրված է՝ «Պուտինից Դավութօղլուին՝ «արի-արի» շարժում»: Թուրիքայում այս ամենը շատերին ուղղակի հունից հանել է։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի վերջին Դավութօղլուն էլի էր հայտնվել նմանատիպ պատմության մեջ, երբ Սեուլում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի վերջում նրա ուղղությամբ Օբամայի արած ձեռքի շարժումը Թուրքիայում տարատեսակ քննարկումների թեմա էր դարձել: Ասուլիսի վերջում Օբաման Էրդողանի հետևում կանգնած Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին ձեռքի շարժումով ցույց էր տվել՝ «արի մեր հետևից», ինչը տեսախցիկը նույնպես արձանագրել էր։
Դավութօղլուին կրկին նվաստացրել են (տեսանյութ)