Լրահոս

19.07.2012 10:15


Ահաբեկչություն Բուլղարիաում. կան զոհեր, մեծ մասը՝ իսրայելցիներ

Ահաբեկչություն Բուլղարիաում. կան զոհեր, մեծ մասը՝ իսրայելցիներ

Բուլղարիայի Բուրգաս քաղաքի օդանավակայանում  պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 8 մարդ, կան տասնյակ վիրավորներ։ Այս մասին հաղորդում է «Բի–Բի–Սի»–ն։

Պայթյունը տեղի է ունեցել ուղևորներ փախադրող ավտոբուսում։ Մահապարտն ինքն իրեն պայթեցրել է ավտոբուսի մեջ։ Հաղորդվում է, որ ուղևորներից շատերը Իսրայելի քաղաքացիներ են։

Իսրայելի ղեկավարությունն արդեն հասցրել է արձագանքել ահաբեկչությանը՝ այս ամենը կազմակերպելու համար մեղադրելով Իրանին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է.

«Բոլոր հետքերը տանում են Իրան… Իսրայելը իրանական ահաբեկչությանը կպատասխանի իր ողջ հզորությամբ»։

Նշենք, որ «Հզբոլահ» շարժումն իր հերթին հերքել է ահաբեկչությանը մասնակից լինելու մեղադրանքը.

«Մեր հասցեին Իսրայելի մեղադրանքները ծիծաղ են առաջացնում: Մեր շարժումը զբոսաշրջիկների դեմ պայքար չի մղում»,- հայտարարել է շարժման ներկայացուցիչը:

Հետաքրքրական է, որ սպանված ահաբեկչի մոտ հայտնաբերվել է կեղծ վարորդական իրավունք, որը տրվել է ԱՄՆ–ում։

Այս խորագրի վերջին նյութերը