Լրահոս

18.07.2012 16:08


Սերգեյ Շաքարյանց. «Արցախցին թքած ունի, թե ով է ճանաչում կամ չի ճանաչում իր ընտրությունները»

Սերգեյ Շաքարյանց. «Արցախցին թքած ունի, թե ով է ճանաչում կամ չի ճանաչում իր ընտրությունները»

–Այս տարվա նախագահական ընտրություններով մեր երկրորդ պետականությունը ամրացնում է իր դիրքերը միջազգային ասպարեզում, իսկ թե ո՞ր երկիրը կընդունի թե չի ընդունի այդ ընտրությունները, այլ հարց է։ Իրականում արցախցին թքած ունի, թե ով է ճանաչում կամ չի ճանաչում իր ընտրությունները,–նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը հրավիրված մամլո ասուլիսին:

Քաղաքագետը նշել է, որ Արցախի Հանրապետությունում անցկացված յուրաքանչյուր ընտրություն արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմին լրացուցիչ միավորներ է տալիս:

Շաքարյանցը կարծիք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Արցախի անկախության ճանաչմանը խոչընդոտում է ԱՄՆ-ը.

–Պատճառն այն է, որ կան ավելի խոշոր խաղեր: Օրինակ՝ հայ-թուրքական սահման, Թուրքիայի մեծագույն դերակատարությունը տարածաշրջանում, արաբական հեղափոխություններ, Իրանի խնդիր և այլն։

Բանախոսը դրական է գնահատել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ արած հայտարարությունը.

–Դա նույնիսկ կարելի է համարել հայկական կողմին բարի կամքով արված քայլ: Թեև Ադրբեջանը իր բացասական վերաբերմունքն արտահայտել է, սակայն պարզ է, որ հարցը կդառնա բանակցությունների քննարկման առարկա, ինչը շատ կարևոր է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը