Իվանիշվիլիի շահերը դատարանում կպաշտպանի Օբամայի նախկին խորհրդականը
Վրացի ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի շահերն այսուհետ պաշտպանելու է «Սքադեն» իրավաբանական ընկերությունը: Այս մասին, ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ, Իվանիշվիլին գրել է իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նա նշել է, որ այդ ընկերությունը պաշտպանելու է իր շահերը, որոնք խախտվել են Վրաստանի իշխանությունների կողմից:
Բիձինա Իվանիշվիլին երեկ հանդիպել է այդ ընկերության լոնդոնյան և վաշինգտոնյան մասնաճյուղերի ղեկավարներ Դևիդ Հեռլիհի և Գրեգորի Գրեգի հետ: Վերջինս 1998թ. ղեկավարել է Սպիտակ տան իրավաբանների խումբը, իսկ 2009-2010թթ. եղել է ԱՄՆ նախագահի խորհրդականը: