Լրահոս

18.07.2012 13:23


Իվանիշվիլիի շահերը դատարանում կպաշտպանի Օբամայի նախկին խորհրդականը

Իվանիշվիլիի շահերը  դատարանում  կպաշտպանի Օբամայի նախկին խորհրդականը

Վրացի ընդդիմադիր միլիարդատեր, «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի շահերն այսուհետ պաշտպանելու է «Սքադեն» իրավաբանական ընկերությունը: Այս մասին, ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ,  Իվանիշվիլին գրել է իր ֆեյսբուքյան էջում, որտեղ նա նշել է, որ այդ ընկերությունը պաշտպանելու է իր շահերը, որոնք խախտվել են Վրաստանի իշխանությունների կողմից:

Բիձինա Իվանիշվիլին երեկ հանդիպել է այդ ընկերության լոնդոնյան և վաշինգտոնյան մասնաճյուղերի ղեկավարներ Դևիդ Հեռլիհի և Գրեգորի Գրեգի հետ: Վերջինս 1998թ. ղեկավարել է Սպիտակ տան իրավաբանների խումբը, իսկ 2009-2010թթ. եղել է ԱՄՆ նախագահի խորհրդականը: 

Այս խորագրի վերջին նյութերը