Լրահոս

18.07.2012 12:05


Հմայակ Հովհաննիսյանը մտադիր է մասնակցել լրացուցիչ մեծամասնական ընտրություններին

Հմայակ Հովհաննիսյանը մտադիր է մասնակցել լրացուցիչ մեծամասնական ընտրություններին

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մտադիր է իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով առաջադրել կա՛մ Գյումրու 35, կա՛մ Երևանի 1 ընտրատարածքում, եթե այնտեղ պատգամավորի լրացուցիչ ընտրություններ անցկացվեն: Միաժամանակ, այսօրվա ասուլիսին Հովհաննիսյանը ասել է, թե ինքը լրացուցիչ ընտրություններին կմասնակցի, եթե հաջողվի, քանի որ, բանախոսի պնդմամբ, նրա դեմ գործ է հարուցվել ոստիկանությունում։

–Այսօր ես չգիտեմ` հնարավորություն կունենա՞մ մասնակցել ընտրություններին, քանի որ ես գնալու եմ ոստիկանություն,–ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, թե իր դեմ գործ են հարուցել «ինչ–որ մեկին հրելու համար»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը