Բրիտանական հյուրանոցը վատ եղանակի պարագայում հաճախորնդերին փոխհատուցում է վճարում
Մեծ Բրիտանիայի «Առլինգթոն» հյուրանոցը ինքնակամ ֆինանսական փոխհատուցում է վճարում իր հաճախորդներին, երբ վատ եղանակ, օրինակ՝ անձրև է լինում։ Այս մասին տեղեկացնում է «Բի–Բի–Սի»–ն։
Ծովափնյա Բորնմութ հանգստավայրում տեղակայված հյուրանոցի տիրուհին՝ Սառա Ազելը, բիզնեսի տեսանկյունից նման ճարահատյալ որոշում է կայացրել՝ ելնելով նրանից, որ անձրևների պատճառով հյուրանոց այցելողների թիվը 20 տոկոսով նվազել է։ Ազելը հայտարարել է, որ հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում ամեն անձրևային օրվա համար ինքը 10–ական ֆունտ կվճարի յուրաքանչյուր հաճախորդին։
Նշենք, որ Մեծ Բրիտանիայում այս տարվա ապրիլ և հունիս ամիսներին տեղումների քանակը ռեկորդ է սահմանել։ Բորնմութում հուլիսի առաջին շաբաթվա ընթացքում ողջ ամսվա նորմայից ավելի շատ է անձրև տեղացել։