Լրահոս

18.07.2012 10:31


Վենեսուելայի նախագահի 7 թեկնածուներից 6-ը ստորագրել է ընտրությունների արդյունքները անվերապահորեն ընդունելու մասին համաձայնագիրը

Վենեսուելայի նախագահի 7 թեկնածուներից 6-ը ստորագրել է ընտրությունների արդյունքները անվերապահորեն ընդունելու մասին համաձայնագիրը

Վենեսուելայում երկրի նախագահի պաշտոնի 7 թեկնածուներից 6-ը ստորագրել է «Դեմոկրատական համաձայնագիրը», որը նրանց պարտավորեցնում է ճանաչել հոկտեմբերի 7-ին երկրում անցկացվելիք նախագահական ընտրությունների արդյունքները՝ անկախ ամեն ինչից։  Միակ թեկնածուն, ով հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը, «Սոցիալիզմ և ազատություն» կուսակցության կողմից առաջադրված Օռլանդո Չիրինոսն է: Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։  

Հիշեցնենք, որ վերոհիշյալ փաստաթուղթը ստորագրելու նախաձեռնությամբ դեռ անցած շաբաթ հանդես էր եկել տեղի ԿԸՀ-ի ղեկավար Տիբիսայ Լուսենան: «Դեմոկրատական համաձայնագիրը» կազմված է երեք կետից` անվերապահորեն ընդունել ընտրությունների արդյունքները, գործել ընտրական գործընթացի օրենքներին խիստ համապատասխան, պահպանել խաղաղություն` ընտրությունների նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման ընթացքում, որպեսզի երկրում բռնություններ չլինեն:

Չնայած նախագահի թեկնածուները 7-ն են, սակայն հիմնական պայքարը տեղի կունենա 14 տարի իշխանության ղեկին գտնվող նախագահ Ուգո Չավեսի և ընդդիմադիր Էնրիկե Կապրիլեսի միջև։ Չավեսն իշխող Միասնական սոցիալիստական կուսակցության թեկնածուն է, թեև նրան աջակցում են 10 կուսակցություններ, այդ թվում` կոմունիստներն ու «Տուպամարոս» հեղափոխական շարժումը։ Իր հերթին Կապրիլեսը համարվում է Դեմոկրատական բլոկում միավորված 22 քաղաքական կուսակցությունների թեկնածու:

Այս խորագրի վերջին նյութերը