Արցախում այսօր լռության օր է. վաղը հանրապետությունը կընտրի իր նախագահին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 18-ը լռության օր է. հուլիսի 19-ին երկրում կկայանան ԼՂՀ հինգերորդ նախագահական ընտրությունները:
Կազմավորվել է 274 ընտրական տեղամաս, որից մեկը Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչությունում` ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող ԼՂՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու համար:
Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող անձանց թիվը` 98 հազար 909 է: Տպագրվել է մոտ 102 հազար քվեաթերթիկ:
Ընտրություններին մասնակցող նախագահի թեկնածուները երեքն են` ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտաուսումնական գծով պրոռեկտոր Արկադի Սողոմոնյանը և ԼՂՀ Ազգային ժողովի անկուսակցական պատգամավոր Վիտալի Բալասանյանը: