Վրաստանում վթարվել է Ախալքալաքից Բաթում ուղևորվող միկրոավտոբուսը. 7 մարդ զոհվել է
Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, երեկ Թբիլիսի-Քութայիս կենտրոնական ավտոմայրուղու վրա Ախալքալաքից Բաթում ուղևորվող միկրոավտոբուսը Թերջոլայի մոտակայքում վթարի է ենթարկվել՝ բախվելով «Շկոդա» մակնիշի ավտոմեքենային։ Ըստ նախնական տվյալների՝ վթարի հետևանքով զոհվել է 7 մարդ, կան նաև մի քանի վիրավորներ:
Հայտնի է դարձել, որ «Շկոդան» սկզբից բախվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև միկրոավտոբուսին, ինչի հետևանքով միկրոավտոբուսում կրակ է բռնկվել։
Միջադեպի հետևանքով զոհվածների և վիրավորվածների ազգության մասին տեղեկություն չի հաղորդվում: