Իսրայելն իր մտավախությունն է հայտնել Բաշար Ասադի վարչակարգի հնարավոր անկման վերաբերյալ
Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար Ավիվ Քոչավին խորհրդարանի պատգամավորների առջև ելույթի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի հավանական անկման վերաբերյալ։ Այս մասին գրում է իսրայելական «Հաարեց» թերթը։
Քոչավին կարծիք է հայտնել, որ Ասադն այլևս չի կարողանա հաղթել այդ դիմակայությունում, թեև դեռ որոշ ժամանակ կդիմադրի։ Սակայն Քոչավիին անհանգստացնում է այն, որ եթե Ասադի վարչակարգը պարտվի, ապա կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Գոլանի բարձունքները կարող են Սինայի պես վերածվել հակաիսրայելական ահաբեկչական կենտրոնի։
Բարձրաստիճան ռազմական պաշտոնյան կոչ է արել համապատասխան ռազմավարություն մշակել՝ Բաշար Ասադի վարչակարգի անկման պարագայում սիրիական ահաբեկչական հարձակումների դեմ պայքարելու համար։ Ըստ նրա՝ «Հզբոլլահն» արդեն ծրագրեր է մշակել Իսրայելին տարբեր տեսակի հարվածներ հասցնելու համար։
Նշենք, որ Սիրիան և Իսրայելը պաշտոնապես պատերազմական վիճակում են, թեև տարիներ շարունակ ռազմական գործողություններ չկան այս երկու երկրների միջև։ Սիրիայի ընդդիմադիրները սա նույնպես օգտագործում են Բաշար Ասադի քաղաքականությունը քննադատելու համար։