ՄԱԿ ԱԽ–ի վաղը կայանալիք նիստին Ռուսաստանն ու Չինաստանը հերթական անգամ ընդհանուր դիրքորոշմամբ հանդես կգան Սիրիայի հարցով
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է օգտվել վետոյի իր իրավունքից ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդում վաղը կայանալիք նիստի ժամանակ, որտեղ քվեարկության կդրվի Սիրիայի դեմ տնտեսական պատժամիջոցների կիրառում ենթադրող արևմտյան բանաձևը։ Այս մասին տեղեկացնում է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը։
Չուրկինն ընդգծել է, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ է ներկայացրել Սիրիայի հարցով բանաձևի սեփական նախագիծը, որը ենթադրում է Սիրիայում միջազգային դիտորդական առաքելության մանդատի ժամկետի երկարաձգում: Նրա չինացի գործընկեր Լի Բաոդունգն իր հերթին հայտարարել է, որ Պեկինը աջակցում է Սիրիայում միջազգային դիտորդների մանդատի երկարաձգմանը: Նա ընդգծել է, որ ռուսական բանաձևի նախագիծը համընկնում է Չինաստանի դիրքորոշման հետ:
Նշենք, որ նույն գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը թույլ չի տա ՄԱԿ–ում Սիրիայի վերաբերյալ ցանկցած բանաձևի ընդունում, որը ՄԱԿ կանոնակարգի 7-րդ գլխով սահմանված տնտեսական պատժամիջոցներ է ենթադրում։