2011 թ. մարդահամարի «որոշ տվյալներ» կհրապարակվեն հոկտեմբերին, իսկ մնացածը՝ 2013 թվականին
Հայաստանում վերջին մարդահամարը անցկացվել է անցյալ տարվա հոկտեմբերին, բայց ցայսօր ոչ մի տվյալ չի հրապարակվել։ Մարդահամարի արդյունքների հրապարակման ժամկետների մասին պարզաբանում ստանալու համար «7օր»-ը կապ է հաստատել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հետ, որտեղից տեղեկացրել են, որ մարդահամարի «որոշ տվյալներ կլինեն հոկտեմբեր ամսին, իսկ մնացածը՝ 2013 թվականին»։
Դիտարկմանը, թե փաստորեն մինչև նախագահական ընտրություններ մարդահամարի ընդհանրական արդյունքներն չեն լինի, վիճակագրական ծառայության աշխատակիցն արձագանքել է.
–Ընտրություններն ի՞նչ կապ ունի, մենք մեր գրաֆիկով ենք աշխատում։

7or.am