Լրահոս

16.07.2012 16:37


ՆԱՏՕ-ն ուժեղացնում է հսկողությունը Սիրիա շարժվող ռուսական նավերի նկատմամբ

ՆԱՏՕ-ն ուժեղացնում է հսկողությունը Սիրիա շարժվող ռուսական նավերի նկատմամբ

ՆԱՏՕ-ի հետախուզական ծառայություններն ուժեղացրել են հսկողությունը դեպի Ատլանտյան օվկիանոս և Միջերկրական ծով ուղղություն բռնող Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նկատմամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի գործակալությանը հայտնել է Ռուսատսանի ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան:

 «ՆԱՏՕ-ի «Օրիոն» հետախուզական ինքնաթիռները մի քանի անգամ ավելացրել են թռիչքների հաճախականությունը այն գոտիներում, որտեղ գտնվում են ռուսական ռազմանավերը: Ռուս նավաստիները նույնպես նկատում են, որ ուժեղացել է ռադիոէլեկտրոնային հետախուզությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Նշենք, որ անցյալ սկսած շաբաթվանից Հյուսիսային, Բալթիկ և Սևծովյան նավատորմերի ռուսական նավերը ուսումնա-ռազմական զորավարժություններ են անցկացնում Ատլանտյան օվկիանոսում, ինչպես նաև Միջերկրական և Սև ծովերում:

Այս խորագրի վերջին նյութերը