Լրահոս

16.07.2012 16:00


Միացյալ Արաբական Էմիրությունները Հորմուզի նեղուցը շրջանցող խողովակաշարեր է գործարկել

Միացյալ Արաբական Էմիրությունները Հորմուզի նեղուցը շրջանցող խողովակաշարեր է գործարկել

Միացյալ Արաբական Էմիրությունները (ՄԱԷ) նոր խողովակաշար է գործարկել, որը հնարավորություն է տալիս կազմակերպել նավթի առաքումը` շրջանցելով Հորմուզի նեղուցը: Այս մասին գրում է բրիտանական «The Financial Times»-ը:

 Առաջին` 370 կմ-անոց խողովակը Աբու-Դաբիի նավթային ենթակառուցվածքները կապում է երկրի արևելյան Էլ-Ֆուջեյրա նավահանգստի հետ, որը գտնվում է Օմանի ծոցի ափին: Այն կարող է բավարարել երկրի նավթային արտահանման մոտ 65%-ը` ունենալով օրեկան 1,5 մլն բարել թողունակություն:

Փորձագետների պնդմամբ` Հորմուզի նեղուցը շրջանցող ենթակառուցվածքների գործարկումը հնարավորություն կտա նվազեցնել կախումը նեղուցով իրականացվող արտահանումներից:

 Ավելացնենք, որ նմանօրինակ խոխովակներ ունի նաև Սաուդյան Արաբիան:

Այս խորագրի վերջին նյութերը