Լրահոս

16.07.2012 14:45


Իրանը մտադիր է Իրաքին գազ մատակարարել 2013 թվականի վերջին

Իրանը մտադիր է Իրաքին գազ մատակարարել 2013 թվականի վերջին

Իրանը պլանավորում է Իրաքին գազ մատակարարել հաջորդ տարվա վերջին, երբ  ավարտված կլինի երկու երկրները միմյանց կապող գազատարի կառուցումը: Այս մասին, Իրանական «Press TV» հեռուստաալիքի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստամ Ղասեմին:

Նախարարը նշել է, որ բացի դեպի Պակիստան և Իրաք գազի արտահանման համաձայնագրերից, իրենք ստացել են նաև իրենց գազը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա արտահանելու թույլտվությունը: Թե երբ կիրագործվեն այդ պրոյեկտները և արդյոք Արևմուտքի պատժամիջոցները չեն խոչընդոտի այդ ամենին, նախարարը  չի մանրամասնել:

Նախորդ տարվա ամռանը Իրանը, Իրաքը և Սիրիան ստորագրել էին իրենց տարածքով անցնելիք ընդհանուր գազատարի կառուցման վերաբերյալ հուշագիր: Այդ գազատարը ստացել է «Իսլամական գազ» անվանումը և գնահատվում է մոտ 10 միլիարդ դոլար: Գազատարն ունենալու է 5600 կիլոմետր, օրական թողունակությունը կազմելու է 110 միլիոն խմ, որից 20-25 միլիոն խմ-ն գնելու է Սիրիան:

Այս խորագրի վերջին նյութերը