Ճապոնիայում այս պահյին գործող միակ ատոմակայանում երկու անգամ միացել է տագնապի ազդանշանը
Ճապոնիայի «Օի» ատոմակայանում, որն այս պահին երկրում գործող միակ ատոմակայանն է, հերթական տագնապի ազդանշանն է միացել: Այս անգամ այն միացել է չորրորդ ռեակտորում, որը նախատեսվում է գործարկել չորեքշաբթի: Ազգդանշանը միացել է երկու անգամ՝ կիրակի երեկոյան և լույս երկուշաբթի գիշերը: Այս մասին, «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, հայտնել է ատոմակայնի օպերատոր ընկերությունը՝ «ԿԵՊԿՕ»-ն:
Առաջին անգամ պատճառը եղել է չորրորդ էներգաբլոկի սառեցման համակարգում ճնշման կտրուկ բարձրացումը: Երկրորդ անգամ ազդանշանի պատճառը եղել է էներգաբլոկի օժանդակ դիզելային գեներատորի անսարքությունը: Սակայն ԿԷՊԿՕ-ն և ատոմնային էներգետիկայի կառավարական հանձնաժողովը հայտարարել են, որ այդ միջադեպերը որևէ կերպ չեն ազդի չորրորդ էներգաբլոկի գործարկման վրա:
«Օի» ատոմակայանի երրորդ էներգաբլոկն առայժմ ամբողջ երկրում միակ աշխատող ռեակտորն է, որը հուլիսի 9-ից գործում է ամբողջ հզորությամբ: