«Ալ Ջազիրա»-ն հաղորդում է, որ հուլիսի 15-16-ը Սիրիայի մայրքաղաքա Դամասկոսում ու նրա մերձակայքում կատաղի մարտեր են ընթանում կառավարական ուժերի ու ապստամբ գրոհայինների միջև: Լրատվամիջոցը հաղորդում է, որ փոխհրաձգությունը շարունակվում է Մայդան, Զախրա, Էլ Քազազ, Սինա և Քֆար Սուսա թաղամասերում: Փողոցները շրջափակված են անվտանգութան ուժերի կողմից:
Սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը, որի կայքը պարբերաբար անհասանելի է դառնում բազմաթիվ «DOS»-հարձակումների պատճառով, հաստատել է, որ «ահաբեկչական խմբերը թափանցել են Թադամուն թաղամաս և այնտեղ ռումբեր են պայթեցնում»:Գործակալությունը հաղորդում է, որ կառավարական զորքերը մարտի են բռնվել և «հակառակորդին էական կորուստներ հասցրել»:
Ըստ ընդդիմադիր աղբյուրների տեղեկությունների` Դամասկոսում զոհվել է 16 մարդ, որոնցից 5-ը` Թադամունում, կան տասնյակ վիրավորներ:
Դամասկոսում կատաղի մարտեր են ընթանում