Լրահոս

14.07.2012 13:55


Քլինթոնը Կահիրե է ժամանում Եգիպտոսի նոր նախագահից «հավաստիացումներ» ստանալու համար

Քլինթոնը Կահիրե է ժամանում Եգիպտոսի նոր նախագահից «հավաստիացումներ» ստանալու համար

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր կժամանի Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե: Սպասվում է, որ նա բանակցություններ կվարի Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը:

Ենթադրվում է, որ Քլինթոնն ակնկալում է նրանից ստանալ հավաստիացում այն մասին, որ նրա ղեկավարման ընթացքում Եգիպտոսը կպահպանի 1979թ. Իսրայելի հետ կնքած խաղաղության համաձայնագրի պայմանները: Կողմերը կքննարկեն նաև ԱՄՆ կողմից Եգիպտոսին ռազմական օգնություն տրամադրելու հարցը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսիին հրավիրել է սեպտեմբերին այցելել Վաշինգտոն: 

Այս խորագրի վերջին նյութերը