Լրահոս

13.07.2012 17:18


Պակիստանի վարչապետից պահանջել են վերսկսել նախագահի դեմ հարուցված քրեական գործը

Պակիստանի վարչապետից պահանջել են վերսկսել նախագահի դեմ հարուցված  քրեական գործը

Պակիստանի Գերագույն դատարանը հուլիսի 12-ին երկրի նոր վարչապետ Ռաջ Փերվեզ Աշրաֆից պահանջել է վերսկսել երկրի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի դեմ սկսված քրեական գործը: Այս մասին հաղորդում է «ԴԵյլի թելեգրաֆ»-ը: Հիշեցնենք, որ Զարդարիին կասկածում են շվեյցարական բանկերի միջոցով շուրջ 12 մլն դոլարի անօրինական փողերի լվացման մեջ:

Այժմ դատարանի որոշմամբ Աշրաֆը պետք է դիմի շվեյցարական իշխանություններին (Պակիստանի դատական իշխանություններն այս գործը քննում են շվեյցարական գործընկերների օգնուտայմբ )` խնդրելով մինչև հուլիսի 25-ը Զարդարիի դեմ  գործ հարուցել: Եթե Աշրաֆը չկատարի պահանջը, ապա, ինչպես նշված է Գերագույն դատարանի հայտարարության մեջ,  նրա նկատմամբ «կկիրառվեն միջոցառումներ` նախատեսված Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ»:

Թե ինչպես է դատարանի որոշմանը արձագանքել Աշրաֆը` հայտնի չէ: Նշվում է միայն, որ կառավարությունը խորհրդատվության նպատակով դիմել է արդարադատության նախարարությանը:

Հիշեցնենք, որ 2012թ. հունիսին Գերագույն դատարանը պաշտոնանկ էր արել վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանին` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և չենթարկվելու համար: Գիլանին հրաժարվել էր կատարել Գերագույն դատարանի որոշումը` դատական գործ վերսկսել իր ընկերոջ ու համախոհի` Զարդարիի նկատմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը