Լրահոս

13.07.2012 16:32


Պաշտոնական Դամասկոսը պնդում է, որ Տրեմսեհի սպանդը կազմակերպել են ապստամբ գրոհայինները, ոչ թե իշխանության զինվորները

Պաշտոնական Դամասկոսը պնդում է, որ Տրեմսեհի սպանդը կազմակերպել են ապստամբ գրոհայինները, ոչ թե իշխանության զինվորները

Հուլիսի 12-ին ահաբեկիչների խումբը ներխուժել է Տրեմսեհ գյուղ ու սրի քաշել տասնյակ խաղաղ բնակիչների։ Այսպիսին է պաշտոնական Դամասկոսի վարկածը Տրեմսեհ գյուղում տեղի ունեցած սպանդի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ  ավելի վաղ սիրիական ընդդիմությունը հայտարարել էր, թե կառավարության ուժերը հիշյալ գյուղում արյունահեղություն են կազմակերպել ու 200 հոգու սպանել։

Այժմ Սիրիայի իշխանությունները պարզաբանել են, որ իմանալով Տրեմսեհ գյուղի վրա ահաբեկիչների հարձակման մասին՝ կառավարության ուժեր են ուղարկվել այդ բնակավայր, որոնք մարտի են բռնկվել գրոհայինների հետ, ինչի հոտևանքով տասնյակ զոհեր են եղել։ Ընդ որում հաղորդվում է, որ գրոհայինները իսրայելական արտադրության ինքնաձիգներով են զինված եղել։

Այս խորագրի վերջին նյութերը