Սիրիայի ընդդիմություն. «Տրեմսեհ գյուղում կառավարական ուժերը գնդակահարել են 200 մարդու»
Ըստ սիրիական ընդդիմության տարածած տեղեկատվության՝ նախագահ Բաշար Ասադին հավատարիմ ուժերը գրոհել են Համա մարզի Տրեմսեհ գյուղն ու սպանել ավելի քան 200 մարդու, որոնց մեծամասնությունը խաղաղ բնակիչներ են եղել: Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերսը»։
Տեղեկատվության համաձայն՝ կառավարական ուժերը գյուղը նախ հրետանակոծել են, ապա գրոհել տանկերով ու մարտական ուղղաթիռներով, ինչից հետո Ասադի կողմնակից պարտիզանները ներխուժել են գյուղ ու սկսել սպանդը: