Վիկտոր Յանուկովիչ. «Ուկրաինան կփորձի մեռյալ կետից առաջ տանել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»
Ուկրաինան 2013թ. նախագահելու է ԵԱՀԿ-ում և փորձելու է առաջընթաց գրանցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործթընթացում: Այս մասին Ղրիմում լրագրողների հետ ունեցած զրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։
–ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ Ուկրաինան կփորձի մեռյալ կետից առաջ տանել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Եվ եթե հարցն ամբողջությամբ չլուծվի էլ, ապա պետք է պահպանել խաղաղությունը: Ավելի լավ է ունենալ վատ խաղաղություն, քան լավ պատերազմ: Ուկրաինան հուսով է, որ հակամարտությունը կկարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Ես բավական լավ ու բաց հարաբերություններ ունեմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, և հուսով եմ, որ դրանք մեծ դեր կխաղան տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,–հայտարարել է Ուկրաինայի նախագահը: