Լրահոս

13.07.2012 14:46


«Մուսուլման եղբայրները» Սիրիայում ճգնաժամի խորացման համար մեղադրում են Ռուսաստանին, Իրանին և Քոֆի Անանին

«Մուսուլման եղբայրները» Սիրիայում ճգնաժամի խորացման համար մեղադրում են Ռուսաստանին, Իրանին և Քոֆի Անանին

«Մուսուլման եղբայրների» սիրիական թևը Սիրիայում ճգնաժամի խորացման պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի, Իրանի և ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի վրա: Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության ներկայացուցիչներին:

«Մենք չենք կարծում, որ միայն Ասադն է պատասխանատու սարսափելի հանցագործությունների համար: Դրանցում մեղավոր են և՛ Քոֆի Անանը, և՛ ռուսները, և՛ իրանցիները, ինչպես նաև մյուս երկրները, որոնք հայտարարում են, թե պատասխանատու են ամբողջ աշխարհում խաղաղության ու կայունության համար և այնուհանդերձ լռություն են պահպանում»,–ասել է «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչը:

Այս խորագրի վերջին նյութերը