Լրահոս

13.07.2012 10:39


Օլանդը մտադիր է Ռուսաստանին համոզել, որ Ասադը պետք է հեռանա

Օլանդը մտադիր է Ռուսաստանին համոզել, որ Ասադը պետք է հեռանա

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է Ռուսաստանին ապացուցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալու և իշխանությունը ժամանակավոր գործադիր մարմնին խաղաղ կերպով փոխանցելու անհրաժեշտությունը: Այս մասին, «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ,  Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել է Ելիսեյան պալատում իր լիբանանցի գործընկերոջ` Միշել Սուլեյմանի հետ հանդիպման ժամանակ:

–Եթե մենք ցանկանում ենք խուսափել Սիրիայում քաղաքացիական պատերազմից, ապա բոլոր երկրները պետք է իրենց համաձայնությունը տան այնտեղ իշխանության փոխանցմանը։ Անհրաժեշտ է շարունակել ճնշումը Սիրիայի վարչակարգի վրա` հասնելու քաղաքական որոշման, որին բոլորն են սպասում,–ասել է Օլանդն ու հավելել, որ բարդացող իրավիճակում ինքն անհրաժեշտ է համարում «Ռուսաստանին համոզել, որ քաոսից վատ ոչինչ չկա, իսկ Բաշար Ասադին աջակցելը քաոսի հանգեցնելու ռիսկ է պարունակում»: 

Այս խորագրի վերջին նյութերը