Լրահոս

13.07.2012 19:24


Չինաստանի տնտեսությունը վերջին 3 տարիների աճի ամենացածր ցուցանիշն է արձանագրել

Չինաստանի տնտեսությունը վերջին 3 տարիների աճի ամենացածր ցուցանիշն է արձանագրել

Չինաստանի ֆինանսների նախարարության վիճակագրության ծառայությունը հաղորդում է, որ 2012թ. երկրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է 7,6 տոկոս։ Սա վերջին 3 տարիների ամենավատ արյունքն է։ Այս մասին հաղորդում է «Բի–Բի–Սի»–ն։

Առաջին եռամսյակում այդ աճը կազմել էր 8,1 տոկոս։ Դեռ մարտ ամսին Չինաստանի կառավարությունը  երկրորդ կիսամյակում երկրի ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նվազեցրել էր  մինչև 7,5 տոկոս։ Փորձագետների կարծիքով` Չինաստանի տնտեսության աճի հետագա անկումը կարող է լրջորեն ազդել ասիական մյուս երկրների տնտեսությունների վրա։

Այս խորագրի վերջին նյութերը