Լրահոս

13.07.2012 09:55


Ոստիկանը ցանկություն է հայտնել սպանել Բարաք Օբամայի կնոջը

Ոստիկանը ցանկություն է հայտնել սպանել Բարաք Օբամայի կնոջը

ԱՄՆ–ի իշխանությունները ստուգումներ են անցկացնում ոստիկանության աշխատակիցներից մեկի նկատմամբ, ով իբր հայտարարել է, թե կուզենար սպանել երկրի նախագահի կնոջը՝ Միշել Օբամային։ Ի դեպ, ոստիկանը նախագահի ավտոշարասյան անձնակազմից է։ Այս մասին գրում է «Վաշինգթոն փոստ»–ը։

Ըստ  թերթի՝ոստիկանությունում ունեցած իր աղբյուրը տեղեկացրել է՝ ոստիկաններից մեկը չորեքշաբթի գործընկերների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր, թե կուզենար սպանել Միշել Օբամային։ Այդ խոսքերից հետո նա վերցրել է հեռախոսն ու ցույց տվել ատրճանակի նկարը, որով կուզենար կրակել ԱՄՆ նախագահի կնոջ վրա։

Այս պահին մարդասպանության «սիրահար» ոստիկանն ու նրա գործընկերները, ովքեր ներկա են եղել այդ զրույցին, ժամանակավորապես հեռացվել են աշխատանքից։ Ոստիկանությունը փորձում է ստուգել ստացված տեղեկատվությունը, կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը