Լրահոս

12.07.2012 17:08


Սիրիայում վայր ընկած Թուրքիայի ինքնաթիռը կարող է կործանված լինել ոչ թե հրթիռային հարվածի, այլ դժբախտ պատահարի հետևանքով

Սիրիայում վայր ընկած Թուրքիայի ինքնաթիռը կարող է կործանված լինել ոչ թե հրթիռային հարվածի, այլ դժբախտ պատահարի հետևանքով

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը Սիրիայում կործանված թուրքական ինքնաթիռի վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ նշել է, թե դրա վրա հրթիռի որևէ հետք չի հայտնաբերվել:

Թուրքական «Հուրիեթը» փորձել է որևէ մեկնաբանություն ստանալ այս ամենի մասին։ Թոշակառու գեներալ Ալի Էրը թերթի հետ զրույցում նշել է, որ ինքնաթիռը կարող է կործանված լինել ոչ թե հրթիռային հարվածի, այլ դժբախտ պատահարի հետևանքով: Ըստ Էրի՝ դա է վկայում նաև այն, որ ինքնաթիռի վրա այրվող նյութի որևէ հետք չի հայտնաբերվել:

Զինվորականը նշել է, որ Սիրիան, քաղաքական շահերից ելնելով, կարող էր ստանձնել ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը.

–Դա կարող է նշանակել նաև, որ Սիրիան Թուրքիային տարածաշրջանում ազդեցիկ ուժ չի համարում։

Միաժամանակ, Էրը չի բացառել նաև, որ ինքնաթիռի վրա կարող է հարձակում իրականացված լինել, ինչից  օդաչուները բնազդաբար փորձել են խուսափել ու կորցնելով ինքնաթիռի ղեկավարումը՝ կործանվել:

Այս խորագրի վերջին նյութերը