Իլհամ Ալիև . ««Եվրատեսիլի» դեմ արշավն առաջինը սկսեց հայկական լոբբին»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է մայիսի վերջին Բաքվում տեղի ունեցած «Եվրատեսիլ 2012» երաժշտական մրցույթին՝ հայերին մեղադրելով հարցը քաղաքականացնող արշավ կազմակերպելու համար։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալությունը։
«Այդ մրցույթն անհիմն քաղաքականացվել է: Հակաադրբեջանական ուժերը միավորվել են և կամպանիա ծավալել այդ մրցույթի դեմ: Առաջին հերթին այդ կամպանիան սկսեց հայկական լոբբին: Ապա դրանում ներգրավվեցին իսլամատյացությամբ վարակված ուժերը, որոնք չեն կարողանում հաշտվել նրա հետ, որ «Եվրատեսիլն» անցկացվում է մուսուլմանական երկրում: Իսկ երրորդ խումբը կազմեցին տեղի ապազգային ուժերը: Նրանք բոլորը միավորվեցին հակաադրբեջանական կեղծ արշավի մեջ: Նրանք օտար ու տեղական մամուլում սադրանքներ են կազմակերպել»,–վրդովված հայտարարել է Ալիևը՝ նախարարների կաբինետի նիստի ժամանակ: