Լրահոս

12.07.2012 14:23


Ֆաբիո Կապելոն Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում մեկ ժամից ավելի սպասել է «ինչ–որ մեկին»

Ֆաբիո Կապելոն Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում մեկ ժամից ավելի սպասել է «ինչ–որ մեկին»

Ռուսական «Ամկար» ֆուտբոլային ակումբի հարձակվող Սերգեյ Վոլկովը պատմել է այն մասին, թե ինչպես է Մոսկվայում հանդիպել իտալացի հայտնի մասնագետ Ֆաբիո Կապելոյին:

«Մյունխենից ժամանեցի «Շերեմետևո» օդանավակայան: Չեք հավատա՝ ում հանդիպեցի այնտեղ... Ֆաբիո Կապելոյին: Ես ստորագրություն խնդրեցի՝ չմերժեց: 

Մաքսային ծառայության աշխատակիցներն ասացին, որ նա արդեն մեկ ժամից ավելի նստած է այստեղ: Ինչ-որ մեկին սպասում է, վիզա չկա: Ես շոկի մեջ եմ:

Կարծում եմ, մեկ վարպետ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում մենք արդեն ունենք: Բայց ինչ՞ու ոչ «VIP»-սրահով: Հանելուկ է»,–գրել է ֆուտբոլիստը «Թվիթեր»–ի իր միկրոբլոգում:

Հիշեցնենք, որ Ֆաբիո Կապելոն  Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկն է: Կա կարծիք, որ արգենտինացի հանրահայտ Դիեգո Մարադոնան նույնպես կարող է թեկնածու լինել մարզչի տեղի համար։

Այս խորագրի վերջին նյութերը