«Մայքրոսոֆթ»-ը խոստանում է «Ափփըլ»-ի «քարը քարին չթողնել»
«Մայքրոսոֆթ»–ի ղեկավար Սթիվ Բալմերը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտնել է մրցակցային պայքարում «Ափփըլ»–ին ծնկի բերելու իր վճռականության մասին։ Բալմերը խոստացել է «Ափփըլ»-ի «քարը քարին չթողնել»: Նա նշել է, որ աշխատանքի արդյունավետության տեսանկյունից իրենք «Ափփըլ»-ի նկատմամբ առավելություն ունեն: Այս մասին տեղեկացնում է «DigiTimes»–ը։
Նշենք, որ հունիսին «Մայքրոսոֆթ»-ը ներկայացրել էր իր «Surface» պլանշետային համակարգիչը: Սա «Մայքրոսոֆթ»-ի պատմության մեջ առաջին համակարգիչն է, որն ընկերությունը վաճառելու է իր սեփական ապրանքանիշով:
Լրատվամիջոցի տվայլներով՝ մինչև 2012թ. վերջը «Մայքրոսոֆթ»-ը ծրագրում է 5 մլն ֆիրմային պլանշետ հանել շուկա: Միաժամանակ, ներկայումս պլանշետների համաշխարհային շուկայում «Ափփըլ»-ի բաժինը կազմում է 60%։