Լրահոս

12.07.2012 12:43


Աժ էթիկայի հանձնաժողովի դրական ու բացասական կողմերը՝ ըստ Արծվիկ Մինասյանի

Աժ էթիկայի հանձնաժողովի դրական ու բացասական կողմերը՝ ըստ Արծվիկ Մինասյանի

ԱԺ էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է այդ հանձնաժողովի դրական ու բացասական կողմերի մասին։  

Մինասյանը կարծիք է հայտնել, որ հանձնաժողովը կարող է լավ հիմքեր ստեղծել խորհրդարանում բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու գործի համար, թեև դրական կողմերից բացի,  կան նաև մի շարք թերություններ։ Բանախոսը դրական է գնահատել այն փաստը, որ հանձնաժողովում ներկայացված են թե՛ ընդդիմադիր, թե՛ ոչ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, ինչպես նաև այն, որ համապատասխան հիմքերի առկայության դեպքում ցանկացած մարդ կարող է դիմել հանձնաժողովին՝ այս կամ այն պատգամավորի դեմ վարույթ սկսելու համար։

–Սահմանափակում չկա դրված՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը հայաստանյան գրանցում ունի՞, թե՞ այլ երկրի քաղաքացի կամ իրավաբանական անձ է։ Օրինակ, ԱՄՆ–ում գրանցված ինչ–որ կազմակերպություն կամ Միացյալ Նահանգների քաղաքացին կարող է դիմել հանձնաժողովին։ Դա հիմք է, որ հանձնաժողովը վարույթ սկսի։  

Անդրադառնալով հանձնաժողովի գործունեության բացասական կողմերին՝ Մինասյանը նշել է, որ թեև դրա նախագահի  նշանակումը իրականացվում է ռոտացիոն սկզբունքով, բայց այդ գործընթացը վերապահված է միայն խոշոր խմբակցություններին, իսկ մնացածներն ուղղակի անդամի կարգավիճակով են մնում։ Բանախոսը բացասական է գնահատել նաև այն, որ եթե  բիզնեսի հետ որևէ կապ ունենալու դեպքում պատգամավորին սպառնում է մանդատից զրկում (ԱԺ–ի լիագումար նիստին համապատասխան քվեարկություն իրականացնելուց հետո), ապա նույն պատիժը չի նրան սպառնում, եթե խախտել է էթիկայի ինչ–որ կանոն, օրինակ՝ իրեն անհարիր կերպով է պահել, ոչ պատշաճ արտահայտություններ թույլ տվել և այլն։ Նման պարագայում ուղղակի հայտարարվում է, որ պատգամավորը խախտել է էթիկայի կանոնը, և ոչ մի պատիժ չի սահմանվում։

 7or.am 

Այս խորագրի վերջին նյութերը