Քաղաքական

12.07.2012 12:17


ՀՅԴ–ի գաղափարները միասնական թեկնածուի առաջադրման հարցի վերաբերյալ

ՀՅԴ–ի գաղափարները միասնական թեկնածուի առաջադրման հարցի վերաբերյալ

ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն այսօրվա մամլո ասուլիսին հայտնել է, թե ինչ գաղափարների ու սկզբունքների շուրջ է իր կուսակցությունն առաջարկում միավորվել ընդդիմության միասնական թեկնածուի հարցում։ Մինասյանն ընդգծել է, որ միավորումը պետք է տեղի ունենա գաղափարի, ոչ թե անձի  շուրջը, ու նշել ՀՅԴ–ի կողմից առաջարկվող երկու գաղափարի մասին։

–Առաջինը. այն թեկնածուն, ով հավակնում է դառնալ ՀՀ  նախագահ առաջիկա 5 տարիների համար, պետք է ստանձնի հստակ պարտավորություն, որ անցում է կատարվելու խորհրդարանական կառավարման համակարգ՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Եվ երկրորդը. դրսևորում է  այնպիսի քաղաքական կամք, որ ընդդիմությանը վերապահվի իշխանությունների հակակշռման և զսպման վերահսկողական լծակներ այնպիսի մարմիններում, ինչպիսիք են Վերահսկիչ պալատը, Հանրային ծառայությունների հանձնաժողովը,  Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը պետք է վերափոխվի հակամենաշնորհային հանձնաժողովի և այլն,–ասել է Մինասյանը՝ հավելելով, որ խոսքը նշված հանձնաժողովների ու կառույցների քաղաքականացման մասին չէ, այլ ուղղակի շեշտվում է, որ այդ հանձանժողովների կամ պալատների անդամը պետք է վայելի   ընդդիմադիր ուժերի վստահությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը