ՀՅԴ–ի գաղափարները միասնական թեկնածուի առաջադրման հարցի վերաբերյալ
ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն այսօրվա մամլո ասուլիսին հայտնել է, թե ինչ գաղափարների ու սկզբունքների շուրջ է իր կուսակցությունն առաջարկում միավորվել ընդդիմության միասնական թեկնածուի հարցում։ Մինասյանն ընդգծել է, որ միավորումը պետք է տեղի ունենա գաղափարի, ոչ թե անձի շուրջը, ու նշել ՀՅԴ–ի կողմից առաջարկվող երկու գաղափարի մասին։
–Առաջինը. այն թեկնածուն, ով հավակնում է դառնալ ՀՀ նախագահ առաջիկա 5 տարիների համար, պետք է ստանձնի հստակ պարտավորություն, որ անցում է կատարվելու խորհրդարանական կառավարման համակարգ՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով։ Եվ երկրորդը. դրսևորում է այնպիսի քաղաքական կամք, որ ընդդիմությանը վերապահվի իշխանությունների հակակշռման և զսպման վերահսկողական լծակներ այնպիսի մարմիններում, ինչպիսիք են Վերահսկիչ պալատը, Հանրային ծառայությունների հանձնաժողովը, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը պետք է վերափոխվի հակամենաշնորհային հանձնաժողովի և այլն,–ասել է Մինասյանը՝ հավելելով, որ խոսքը նշված հանձնաժողովների ու կառույցների քաղաքականացման մասին չէ, այլ ուղղակի շեշտվում է, որ այդ հանձանժողովների կամ պալատների անդամը պետք է վայելի ընդդիմադիր ուժերի վստահությունը։

7or.am