Լրահոս

12.07.2012 09:58


Արևմուտքը Դամասկոսի համար 10-օրյա վերջնաժամկետ է պատրաստել

Արևմուտքը Դամասկոսի համար 10-օրյա վերջնաժամկետ է պատրաստել

Արևմտյան մի քանի պետություններ երեկ ՄԱԿ–ում բանաձևի նախագիծ են տարածել, որտեղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին վերջնաժամկետի տեսքով (մինչև հուլիսի 20-ը) առաջարկվում է կատարել ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաջարկի պահանջները՝ երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին, «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ, տեղեկացրել են ՄԱԿ–ի դիվանագետները։

Հաղորդվում է, որ եթե այս առաջարկը անտեսվի Ասադի կողմից, ապա Արևմուքտը կպնդի, որ ՄԱԿ–ի կանոնակարգի 41–րդ գլխով նախատեսված միջոցները կիրառվեն։ Նշենք, որ կանոնակարգի այդ կետը թույլատրում է տնտեսական պատժամիջոցներ կիրառել, բայց չի ենթադրում արտաքին ռազմական ներխուժում։  

Այս խորագրի վերջին նյութերը