ԼՂՀ–ն կարող է «որոշակի փուլում» դառնալ բանակցությունների կողմ
ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները Ստեփանակերտում հայտարարել են, որ բանակցությունների «որոշակի փուլում» Լեռնային Ղարաբաղը կմիանա բանակցային գործընթացին, սակայն կոնկրետ ժամկետ չի նշվել։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է. «Ես կարող եմ ենթադրել, որ երբ սկսվի առարկայական աշխատանքը խաղաղության համաձայնագրի վրա, բանակցող կողմերի ֆորմատը կարող է ընդլայնվել»:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն, Ժակ Ֆորը և Իգոր Պոպովն երեկ ադրբեջանական կողմից հատել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը և հանդիպել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ։