Հարցում. Հայաստանում 4000-ից 2600-ը պոտենցիալ արտագաղթող է
Կովկասյան հետազոտությունների ռեսուրս–կենտրոնը հարցում է անցկացրել արտագաղթի վերաբերյալ ու ստացել սարսափեցնող արդյունքներ։ Նախնական տվյալներով` Երևանում և մարզերում անցկացված հարցման 4000 մասնակիցներից (18-50 տարեկան) 2600-ը պոտենցիալ արտագաղթող է, 1400-ը՝ վերադարձող աշխատանքային արտագաղթող: Հետազոտության առարկայի վերաբերյալ հարցումներն անց են կացվել 2011թ. հուլիսից մինչև 2012թ. հունիս:
Կազմակերպության կայքում նշվում է, որ «Հայաստան. արտագաղթ և հմտություններ» անվանումը կրող զեկույցը կհրապարակվի շատ շուտով։