Վահան Արծրունին՝ «Հարսնաքարի» միջադեպի հասարակական արձագանքի մասին. «Բոլոր հեղափոխություններն այսպես են սկսվում»
–Ընդհանրապես տիտղոսային ցուցակ գոյություն ունի, որտեղ մտնում են արվեստագետները, ովքեր մոտ են իշխանութայնը։ Կան արվեստագետներ, ում կյանքի իմաստը այդ ցուցակի մեջ ընգրկվելն է,–նման հայտարարությամբ է այսօր հրավիրված մամլո ասուլիսին հանդես եկել երաժիշտ Վահան Արծրունին։
Բանախոսը նշել է, որ շատերը փորձում են այդ ցուցակի մեջ մտնել որոշակի արտոնություններ ստանալու համար.
–Չնայած կարող են լինել շատ տաղանդավոր մարդիկ, բայց, դե, ցանկություն ունեն հայտնվել իշխանության, այսպես ասած, պալատում։ Իշխանության մոտ կանգնած արվեստագետը ստանում է բնակարան, որոշակի սոցիալական արտոնություն։ Օրինակ, մեքենայի համարը, չգիտես ինչի, ՊՆ–ի համարների գույնն է ընդունում։ Այսինքն՝ իրենց առնչությունն այդ ցուցակի հետ, ըստ իս, արդեն նշանակում արվեստի դաշտից դուրս գալ։
Անդրադառնալով «Հարսնաքարի» միջադեպի առաջացրած քաղաքացիական ակտիվությանն ու գործողություններին, Վահան Արծրունին նշել է.
–Այստեղ արդեն ոչ թե քաղաքական կամ սոցիալական, այլ շատ ավելի լուրջ է իրավիճակը։ Սա խոսում է իշխանության լուրջ ճգնաժամի մասին։ Իմ կարծիքով՝ մոտակա կես տարվա մեջ այս ամենը շատ հետաքրքիր դրսևորումներ կունենա։ Բոլոր հեղափոխություններն այսպես են սկսվում։

7or.am