Ռումինիայի նախագահն իշխանությունը փոխանցել է խորհրդարանի խոսնակին
Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն այսօր իր լիազորությունները փոխանցել է խորհրդարանի խոսնակ Կրին Անտոնեսկուին։ Իշխանության փոխանցման արարողակարգն անցել է փակ դռների ետևում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Հիշեցնենք, որ Ռումինիայի խորհրդարանը հուլիս 6-ին քվեարկել է Բեսեսկուին պաշտոնից հեռացնելու օգտին՝ համարելով, որ նրա գործողությունները հակասում են սահմանադրությանը: Անտոնեսկուն համարվում է նախագահի պաշտոնակատար:
Նշենք, որ երկրի սահմանադրական դատարանն օրինական է համարել Բեսեսկուի պաշտոնանկության գործընթացը։
Այժմ առաջիկա 30 օրում երկրում համաժողովրդական հանրաքվե կանցկացվի։ Ըստ նախնական տվյալների՝ դա տեղի կունենա հուլիսի 29-ին։ Եթե Բեսեսկուն, այնուամենայնիվ, պաշտոնանկ արվի, ապա նախագահական նոր ընտրությունները կարող են տեղի ունենալ աշնանը։