Լրահոս

10.07.2012 17:07


Ռումինիայի նախագահն իշխանությունը փոխանցել է խորհրդարանի խոսնակին

Ռումինիայի նախագահն իշխանությունը փոխանցել է խորհրդարանի խոսնակին

Ռումինիայի նախագահ Տրայան Բեսեսկուն այսօր իր լիազորությունները փոխանցել է խորհրդարանի խոսնակ Կրին Անտոնեսկուին։ Իշխանության փոխանցման արարողակարգն անցել է փակ դռների ետևում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Ռումինիայի խորհրդարանը հուլիս 6-ին քվեարկել է Բեսեսկուին պաշտոնից հեռացնելու օգտին՝ համարելով, որ նրա գործողությունները հակասում են սահմանադրությանը: Անտոնեսկուն համարվում է նախագահի պաշտոնակատար:

Նշենք, որ երկրի սահմանադրական դատարանն օրինական է համարել Բեսեսկուի պաշտոնանկության գործընթացը։

Այժմ առաջիկա 30 օրում երկրում համաժողովրդական հանրաքվե կանցկացվի։ Ըստ նախնական տվյալների՝ դա տեղի կունենա հուլիսի 29-ին։ Եթե Բեսեսկուն, այնուամենայնիվ, պաշտոնանկ արվի, ապա նախագահական նոր ընտրությունները կարող են տեղի ունենալ աշնանը։

Այս խորագրի վերջին նյութերը