Իրանի ու «վեցյակի» հերթական բանակցային հանդիպումը կկայանա հուլիսի 24–ին Ստամբուլում
Իրանի միջուկային ծրագի շուրջ բանակցությունների հերթական փուլը հուլիսի 24-ին կկայանա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։ Լրատվամիջոցը գրում է նաև, որ կողմերը բանակցությունները կշարունակեն հուլիսի 3-ին, դարձյալ Ստամբուլում, փորձագետների քննարկման արդյունքների հիման վրա:
Հիշեցնենք, որ չնայած բանակցությունները շարունակելու կողմերի պատրաստակամությանը, հուլիսի 1–ից ուժի մեջ է մտել իրանական նավթի վաճառքի վրա Եվրոպական երկրների կողմից կիրառվող բեռնարգելքը, ինչը, ըստ փորձագետների, չի կարող չանդրադառնալ Իրանի տնտեսության վրա: